Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Մինչև ամսվա վերջ, հնարավոր է, կայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

08.01.2019, 15:06
Պաշտոնական Երևանը ստացել է ՀՀ արտաքին գործերի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման առաջարկ:
Մինչև ամսվա վերջ, հնարավոր է, կայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական Երևանը ստացել է ՀՀ արտաքին գործերի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման առաջարկ, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նագդալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նախորդ հանդիպումը կայացե է 2018 թ.-ի դեկտեմբերի սկզբին Միլանում: Հանդիպումը նվիրված էր խաղաղ կարգավորման շուրջ կողմերի դիրքորոշումների և մոտեցումների հետ մանրակրկիտ ծանոթությանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են անցկացնել հունվարին ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով», - ասաց Աննա Նաղդալյանը:-0-