Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՄՄ–ին միանալու որոշումը եվրոպական գործընկերների` ընտրություն կատարելու պահանջի պատասխանն էր. պատգամավոր

25.12.2013, 18:44
Հայաստանի` ՄՄ–ին միանալու որոշումը եվրոպական գործընկերների` ընտրություն կատարելու պահանջի պատասխանն էր, ասաց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՄՄ–ին միանալու որոշումը եվրոպական գործընկերների` ընտրություն կատարելու պահանջի պատասխանն էր. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` ՄՄ–ին միանալու որոշումը եվրոպական գործընկերների` ընտրություն կատարելու պահանջի պատասխանն էր, ասաց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Սեպտեմբերի 3–ին «կամ–կամ» բավական կոպիտ ընտրության առաջ Հայաստանին կանգնեցնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ պատասխան տվեց. Հայաստանն իր ապագան տեսնում է Մաքսային միությունում»,– «Եվրասիական ընտրություն. Հայաստան–2013» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ընթացքում հայտնեց նա։

«Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը ՄՄ–ին, ապա մենք կարծել ենք և կարծում ենք, որ դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային ռազմավարական շահերից»,– ավելացրեց «Օրինաց երկիր» կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ Մհեր Շահգելդյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը կնախաստորագրեր Եվրամիության հետ համաձայնագիրը։ –0–