Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Մոսկվայի և Բրյուսելի միջև. Փաշինյանը հայտնել է Հայաստանի դիրքորոշումը

05.03.2019, 16:49
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է EURACTIV-ի հարցին այն մասին`արդյո՞ք նշանակում է Եվրոպայի հետ համագործակցության խորացումը հեռացում Մոսկվայից:
Մոսկվայի և Բրյուսելի միջև. Փաշինյանը հայտնել է Հայաստանի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է EURACTIV-ի հարցին այն մասին`արդյո՞ք նշանակում է Եվրոպայի հետ համագործակցության խորացումը հեռացում Մոսկվայից, և հնարավո՞ր է համատեղ զարգացնել այդ հարաբերությունները:

«Մենք դրանում վստահ ենք, և իմ այցը Բրյուսել դրա վկայությունն է: Մեր հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական կոնտեքստ, դա ներքաղաքական գործընթաց էր: Միջազգային քաղաքականության մեջ Հայաստանը հուսալի գործընկերոջ համբավ ունի: Մենք նաև բարձր ենք գնահատում մեր ժողովրդի օրինական պահանջները, որոնք ձևակերպվել են անցած տարվա ապրիլ-մայիսին», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, ժողովրդավարությունը, ազատ տնտեսական հարաբերությունները, կոռուպցիայի դեմ անդադար պայքարը, անկախ դատարանները և օրենքի գերակայությունն այլընտրանք չունեն:

«Մենք հետևողական կաշխատենք այդ արժեքների ամրապնդման ուղղությամբ: Միաժամանակ չենք շեղվի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու մեր մտադրությունից` հիմնված մեր ժողովուրդների ինքնիշխանությունն ու շահերւ հարգելու վրա», - ասել է Փաշինյանը:-0-