Рейтинг@Mail.ru
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

25.01.2019, 17:36
Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների:
Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է ՀՀ վարչապետի մոմուլի ծառայությունը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին:  

«Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների:-0-