ԿԸՀ–ն հանրաքվեի խախտման վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել. Մուկուչյան
07.12.2015,
14:20
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցած գիշերվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել, երկուշաբթի հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
.
.
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցած գիշերվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել, երկուշաբթի հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
.
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։
Մուկուչյանի խոսքով, որպեսզի արձանագրվի խախտումներ, անհրաժեշտ է օրենքով սահմանված մի շարք ընթացակարգեր իրականացնել, ` նախատեսված ժամկետում` յոթ օրվա ընթացքում գրավոր բողոք ներկայացնել խախտումների, դրանց նախաքննության և որոշման կայացման վերաբերյալ:
Մուկուչյանը նշեց, որ ձայների վերահաշվարկի համար դիմումի ներկայացման համար ևս նախատեսված է ընթացակարգ և ժամկետներ: Միաժամանակ, ձայների վերահաշվարկի համար գրավոր դիմումների ժամկետ է սահմանված դեկտեմբերի 12-ից մինչև 18,00-ն:
«ԿԸՀ-ն նշված ժամկետի լրանալուց հետո ամփոփում է արդյունքները և ամբողջությամբ տվյալները գրառում է գրանցամատյանում»,-ասաց նա;
Մուկուչյանը նշեց, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ-ն համարժեք է արձագանքել սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքող մարդկանց գործողություններին, որ ԿԸՀ-ն իրականացնում է իրավական գործողություններ և խախտումների բացահայտման դեպքում անհրաժեշտ է դիմում տալ:
«Դիմում տալու որևէ փորձ դեռ չի եղել, մեր ներկայացուցիչը 2 անգամ հանդիպել է հանրահավաքի ղեկավարների հետ առաջարկելով համապատասխան բլանկը»,-ասաց Մուկուչյանը:
Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։
Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։-0-