Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի նախագահը Չեխիայի նորանշանակ դեսպանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր է քննարկել

16.01.2015, 15:55
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ քննարկել է հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը Չեխիայի նորանշանակ դեսպանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ քննարկել է հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Հաղորդման համաձայն, հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների: Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները: -0-