ՀՀ նախագահը հավասարակշռված ու հարգալից է համարում Քոչարյանի քննադատության նկատմամբ կառավարության ղեկավարի և անդամների արձագանքը. մամուլի քարտուղար

ՀՀ նախագահը հավասարակշռված ու հարգալից է համարում Քոչարյանի քննադատության նկատմամբ կառավարության ղեկավարի և անդամների արձագանքը. մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով` ՀՀ կառավարության ղեկավարն ու անդամները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով, «Առավոտ» թերթին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին ժամանակներս հանդես են եկել մի շարք հրապարակային հայտարարություններով, որոնցում խիստ քննադատության են ենթարկել միմյանց տնտեսական քաղաքականությունը։

«Նա (Սերժ Սարգսյան), անշուշտ, մեծամասամբ ծանոթ է մտքերի փոխանակությանը: Հանրապետության նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով», – ասել է Սաղաթելյանը հրատարակությանը։

Նա նաև ավելացրել է, որ նախագահը դրական է վերաբերվում տարբեր կառուցողական բանավեճերին, սակայն անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը։

Սաղաթելյանը նաև ավելացրել է, որ նախագահ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում։

«Կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում, և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը», – մեջբերում է թերթը Սաղաթելյանի խոսքերը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:54 23.01.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×