Թուրք պատգամավորն անգամ իր երազներում չի տեսնի, որ ես իրենից ներողություն խնդրեմ. Նաիրա Զոհրաբյան
22.02.2016,
13:21
Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, հայազգի Մարգար Եսայանն անգամ իր երազներում չի տեսնի, որ ես իրենից ներողություն խնդրեմ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, հայազգի Մարգար Եսայանն անգամ իր երազներում չի տեսնի, որ ես իրենից ներողություն խնդրեմ ,«Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Մարգար Եսայանը ԵԽԽՎ–ում կողմ է քվեարկել Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձևին, ինչից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի «քաղցր» խոսք էր ասել: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, և այն կարող է ընթացք ստանալ:
«Ներողություն նա չի ստանա, և ինձ ընդհանրապես չի հետաքրքրում` կզրկեն ինձ ձայնի իրավունքից, թե ոչ», – ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով` նա ճիշտ է համարում իր գործողությունները, քանի որ հայը չէր կարող կողմ քվեարկել մի բանաձևի օգտին, որով ԼՂՀ–ն համարվում է Ադրբեջանի տարածք։
Զոհրաբյանի կարծիքով` ազգությամբ հայը, անկախ նրանից, թե ինչ ազգային պատվիրակություն է ներկայացնում, բարոյական իրավունք չուներ սպառնալիքի տակ դնելու արցախցի երեխաների և մարդկանց բնակության իրավունքը, բարոյական իրավունք չուներ թքելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։
«Մարգար Եսայանն անգամ իր երազներում չի տեսնի, որ ես իրենից ներողություն խնդրեմ։ Նա այնքան լկտի, անխիղճ և ցինիկ մարդ է, որ հայտարարում է, որ քվեարկել է` ելնելով մարդասիրական նկատառումներից։ Ցինիզմի բարձրագույն դրսևորում է մարդասիրական նպատակներով քվեարկել մի նախագծի օգտին, որը սպառնալիքի տակ է դնում Արցախի ժողքովրդի` սեփական երկրի տարածքում ազատ բնակվելու իրավունքը», – եզրափակեց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանամետ բանաձևին Եսայանի կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձևն ունի մարդասիրական բնույթ: Եսայանը նշել է, որ պարտավոր չէ հաշիվ տալ իր քվեարկության համար, քանի որ հետևել է իր խղճի ձայնին, և ցեղապաշտություն է անվանել ազգային պատկանելության հիման վրա որևէ անձից վերաբերմունք ակնկալելը։ Նա ավելացրել է, որ այդպես է քվեարկել ոչ թե Թուրքիայի պատվիրակության անդամ լինելու պատճառով, այլ իր ազատ կամքով։–0–