Նալբանդյան. Բաքուն կասկածի տակ է դնում ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպումների նպատակահարմարությունը
25.09.2015,
11:19
Բաքուն իր սադրանքներով կասկածի տակ է դնում ղարաբաղյան կարգավորման շուրջ հանդիպումները, կարծում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բաքուն իր սադրանքներով կասկածի տակ է դնում ղարաբաղյան կարգավորման շուրջ հանդիպումները, կարծում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում (նախնական տվյալներով մահացել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել է): Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է համարժեք պատասխան տալ։
Նալբանդյանը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետ կապված, որը խաղաղ բնակչության շարքում հանգեցրել է մարդկային զոհերի։
«Ադրբեջանի համար վատ ավանդույթ է դարձել ցանկացած գնով, այդ թվում` մարդկային զոհերի, սրել իրավիճակն Արցախի և Հայաստանի հետ շփման գծում կարևոր այցելություններից և հանդիպումներից առաջ` կասկածի տակ դնելով նման հանդիպումների նպատակահարմարությունը և խոչընդոտելով բանակցային գործընթացը»,– ասել է Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիյոյի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը։
Վճռականորեն դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանի երեք քաղաքացիների սպանությունը` Նալբանդյանը նշել է. «Այդ հերթական սադրանքը դարձել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև արդյունավետ բանակցությունների հետ կապված համանախագների սպասումների նկատմամբ Ադրբեջանի արձագանքը»։
Միջնորդների հետ հանդիպմանը Նալբանդյանը քննարկել է սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-