Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Պարագվայի սենատը կարևոր ավանդ է ներդրել ցեղասպանությունների կանխման հարցում. Նալբանդյան

30.10.2015, 15:30
Երևանը ողջունում է Պարագվայի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչումը, ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։
Պարագվայի սենատը կարևոր ավանդ է ներդրել ցեղասպանությունների կանխման հարցում. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը ողջունում է Պարագվայի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչումը, ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։

1915 թվականի Ցեղասպանության փաստը նախօրեին միաձայն ճանաչվել է պարագվայական սենատում։

«Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,– նախարարի խոսքն են մեջբերում ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ նրա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—