Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

ԵԽ նախարարների կոմիտեում հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել. Նալբանդյան

21.10.2013, 14:55
ԵԽ նախարարների կոմիտեում հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի  կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել, տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ։
ԵԽ նախարարների կոմիտեում հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի  կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԽ նախարարների կոմիտեում հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի  կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել, տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Յագլանդը ժամանել է Երևան հոկտեմբերի 21–ին մեկնարկած «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։

Կազմակերպված միջոցառումների թվում Նալբանդյանը հատուկ նշել է ՀՀ նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երևանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության  հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը և այսօր բացվելիք բարձրաստիճան խորհրդաժողովը։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։

ԵԽ գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ԵԽ Նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը և արդեն իսկ կատարված աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին 2013 թ.–ի մայիսի 16–ին, այն կտևի մինչև նոյեմբերի 13–ը։–0–