Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական հարցերի համակարգման օգտին. Նախագահ

07.04.2015, 10:37
Հայաստանի նախագահը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանը միշտ կողմ է Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական համակարգմանը։
Հայաստանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական հարցերի համակարգման օգտին. Նախագահ
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանը միշտ կողմ է Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական համակարգմանը։

Պատասխանելով այն հարցին` կարող է, արդյո՞ք, Մոսկվան իր մտերիմ հարևանների և համախոհների օժանդակության հույս ունենալ միջազգային, աշխարհաքաղաքական հարցերում` Սարգսյանը նշել է, որ այդ հարցը որպես հռետորական է ընկալում։

«Եթե մենք ընդգրկվում ենք միություններում, ապա մենք ստանձնում ենք պարտավորություններ։ Բացի այն հարաբերություններից, որոնք ունեցել ենք Ռուսաստանի հետ, ռուս ժողովրդի հետ դարեր շարունակ, այդ հարաբերությունները մենք ձևակերպել ենք նաև թղթի վրա։ Այդ իսկ պատճառով մենք միշտ, նախևառաջ, կողմ ենք եղել ինտեգրման գործընթացներին, երկրորդ, այդ թվում` արտաքին քաղաքական համակարգմանը։ Եվ ես կարծում եմ, որ ամեն դեպքում, մինչ օրս, ոչ ոք չի կարող օրինակ բերել, երբ մենք ինչ–որ կերպ փորձել ենք խուսափել մեր ուղղակի պարտավորությունների կատարումից»,– ասաց Սարգսյանը։ -0-