Հայաստանի նախագահը Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում
19.03.2015,
20:02
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին և հանդես է եկել ելույթով, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին և հանդես է եկել ելույթով, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ելույթում նախագահն անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում և նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ կարևորելով ցեղասպանությունների լիարժեք միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոց:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև ԵԺԿ-ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը:
Օգտվելով առիթից` Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մարտի 3–ին Բրյուսելում ընդունել է Հայոց ցեղասպանության 100–րց տարելիցին նվիրված բանաձևը, որով ԵԺԿ–ն դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ.–ին։ Փաստաթղթում նշվում է, որ այդ գործողություններն են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը:
Հայաստանի Նախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթնաժողովին ներկա հրավիրյալների մասնակցությունը, ընդգծելով որ մեր ժողովրդի համար դա եվրոպական արժեքների հաղթանակի, եվրոպական առաջադիմության խորհուրդ կպարունակի և կլինի «Այլևս երբեք» կարգախոսի ամենախոսուն մարմնավորումը:
Այս համատեքստում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու իր հրավերն ընդունելու և այդ օրը հայ ժողովրդի հետ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու պատրաստակամությունը։
Բանաձևի նախագիծը մշակել է ՀՀԿ–ն ՕԵԿ–ի և «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ։ ՀՀԿ–ն 2012 թ.–ի փետրվարի 10–ին դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԺԿ–ում, նմանատիպ կարգավիճակ են ստացել նաև «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—