ԵՄ-ն շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ. Զալբեր

ԵՄ-ն շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ. Զալբեր

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի Միությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ, չորեքշաբթի հայտարարել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Միությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը միակ համաձայնեցված և ընդունելի ձևաչափն է»,-ասված է ՀՀ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել նրան՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Զալբերն իր մանդատի շրջանակներում կանի ամեն հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Սերժ Սարգսյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը և խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, առկա իրավիճակին և գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորություններին: ՀՀ Նախագահը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները: Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵՄ հնարավոր աջակցության ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանը ևս մեկ անգամ երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող և կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:13 27.01.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×