Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

27.04.2015, 16:56
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Շաբաթ օրը Նեպալում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել։ Կիրակի հետցնցումներ են գրանցվել, որոնցից ամենաուժեղ հետցնցումը 6.7 մագնիտուդ է եղել։ Վերջին տվյալով` տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3.7 հազարի, վնասվածք ստացածների թիվը գերազանցում է 6,5 հազարը։–0–։