Рейтинг@Mail.ru
USD
377.29
EUR
436.15
RUB
4.8215
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ նախագահը Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը

29.10.2015, 11:42
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը, հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:  
ՀՀ նախագահը Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը, հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:  

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:

<Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր  բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար>,-ասված է հաղորդագրությունում:

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը: -0-