Հայաստանի նախագահն արտասահմանյան պատվիրակություններ է ընդունում Ծիծեռնակաբերդում
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ Ծիծեռնակաբերդում ընդունում են արտասահմանյան պատվիրակությունների, որոնք ժամանել են հուշահամալիր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։
Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ծրագրված են ապրիլի 24–ին։
Պետության ղեկավարին են մոտենում հանրապետությունում արտասահմանյան պետությունների ժամանակավոր հավատարմատարներ և հավատարմագրված դեսպաններ, մասնավորապես, Քուվեյթի, Ճապոնիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Սլովենիայի, Հնդկաստանի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Խորվաթիայի դիվանագետներ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:40 24.04.2015