Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս ընդդիմությանը հավասարակշռել իշխանությունը. ՀՀ նախագահ
03.12.2015,
17:06
Սահմանադրական բարեփոխումները` լայնացնելով ընդդիմության լիազորությունները հնարավորություն են տալիս հավասարակշռել իշխանությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Սահմանադրական բարեփոխումները` լայնացնելով ընդդիմության լիազորությունները հնարավորություն են տալիս հավասարակշռել իշխանությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Մենք ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք դա անել՝ հավասարակշռելու նպատակով, որովհետև մի կողմից գոյություն ունի ուժեղ գործադիր մարմին, մյուս կողմից անհրաժեշտ լիազորություններով օժտված ընդդիմություն, որպեսզի հակակշռի, որպեսզի հավասարակշռի»,-ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով, ուրիշ հակակշռելու մեխանիզմ չկա, իսկ իշխանությունների խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն:
«Եթե ուրիշները գիտեն այլ մեխանիզմներ՝ խնդրեմ, թող ասեն՝ օգտագործենք, բայց մեխանիզմը սա է: Ու երբ ասում են՝ այդ երբվանի՞ց սկսեցին ընդդիմության մասին հոգ տանել, անկեղծորեն եմ ասում, իմ խորին համոզմամբ, իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն»,-ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարությունը և վարչապետն անուղղակի քաղաքական պատասխանատվություն են կրում:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի 6-ին:-0-