Рейтинг@Mail.ru
USD
403.03
EUR
424.19
RUB
3.92
GEL
143.55

Հայաստանի նախագահը միշտ կողմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը. մամուլի քարտուղար

06.02.2014, 18:47
Հայաստանի նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, իր Twitter-ում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը։
Հայաստանի նախագահը միշտ կողմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը. մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, իր Twitter-ում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը։

«Վերահաստատելով @AmbJamesWarlick -ին, հավելեմ՝ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»,– ընդգծել է Սաղաթելյանը։

Հինգշաբթի Ուորլիքը Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի ԶՈՒ շփման գծում, հատկապես Սոչիի Օլիմպիադայի անցկացման ժամանակ։

«Բարի լուր` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են հրադադարի ռեժիմը հարգելու իրենց հավատարմությունը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,– նշել է Ուորլիքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-