Ներքաղաքական իրավիճակը ձեռնտու չէ Հայաստանին Բաքվի հետ բանակցություններում. Վլադիմիր Կազիմիրով
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերջին շրջանում կրկին բարդանում է Հայաստանի ներքին իրավիճակը, տարաձայնություններ են ծագել երկրի առանցքային առաջնորդների միջև, «Նեզավիսիմայա գազետայում» գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը։
«Դժվար թե այդպիսի հակասությունները բարենպաստ լինեն Հայաստանի դիրքերի համար Բաքվի հետ բանակցություններում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում բարդ իրավիճակից, փորձում է մեղադրել Երևանին հանդիպումների և բանակցությունների տապալման և հետաձգման համար: Ոչ միայն ներքին իրավիճակը, այլ նաև բանակցային գործընթացը պահանջում են երկրի բոլոր առանցքային ուժերի միացումը», – նշել է նա։
Նա կարծում է նաև, որ անհարմար է որևէ բան առաջարկել դրսից։
«Հատկապես, չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով: Համոցված եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի, այլ ոչ թե անցյալի լեզվով, և մտածել Ղարաբաղի այն ճակատագրի մասին, որի պատճառով մեկ երրորդ դար առաջ ծագեց հակամարտությունը», – գրել է Կազիմիրովը։
Նա նաև նշել է, որ այս տարվա գառնան իրադարձությունները Երևանում պահանջ են առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինանի մոտ` վերադարձնել Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ։
«Դա համապատասխանում է այս հակամարտության անսովոր, եռակողմ ուրվագծին` հաշվի առնելով նաև այն, որ 90–ներին բանակցությունները ընդհանում էին երեք կողմերի միջև, այսինքն Ղարաբաղի մասնակցությամբ։ Իսկ բոլոր համաձայնագրերը (1994 թ.–ի մայիսի 12–ին զինադադարի և 1995 թ.–ին փետրվարի 4–ին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ) ստորագրել են հակամարտության երեք կողմերը, իսկ պատերազմի տարիներին Ադրբեջանը ճակատում հարցերի առնչությամբ առաջինը կապ էր հաստատում հենց Լեռնային Ղարաբաղի հետ», – ասել է նա։
Ավելին, ըստ Կազիմիրովի, անգամ հրադադարի մասին պայմանագիրը 1994 թ.–ի մայիսի 9–ին Բաքվում տորագրվել է նախ Լեռնային Ղարաբաղի հետ, և միայն հետո իր՝ Կազիմիրովի խնդրանքով միացել Հայաստանը:
«Թվում է թե Բաքվում պետք է հասկանան, որ այն ժամանակ գործ ունեին Ղարաբաղի հետ ինչպես հակամարտության կողմ և, բնականաբար, բանակցությունների մասնակցի։ Ցավոք, այնտեղ չեն հասկանում դա», – գրել է Կազիմիրովը։–0–