Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել` հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ

10.08.2018, 11:51
Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երև­անի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել:
Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել` հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երև­անի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխա­տանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել:

«Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նման ֆորմատով առաջին հանդիպումն է լի­նելու քաղաքացիների հետ: Եվ այդպես առա­ջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, և շատերը հիմա էլ են շա­րունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարակության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությու­նը և այլն», – գրում է թերթը:

Եվ այդ առումով այժմ «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երևանի ավագանու ընտրություննե­րից առաջ ցանկանում է ստուգել հասարա­կության տրամադրությունները և հասկա­նալ՝ հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է:

«Եվ այդ առումով կուսակցության առջև հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսիջը «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ և արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով», – հայտնում է թերթը: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված, նրանք ուզում են մեծ շուքով մարդաշա­տություն ապահովել՝ ըստ բնակավայրերի: Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թի­մից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել, բոլորը լծվել են այս գործին»։–0–