Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Օգոստոսի 17–ի հանրահավաքը կդառնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժի ցուցադրումը. քաղտեխնոլոգ

06.08.2018, 15:24
Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին օգոստոսի 17–ին գալ Ազատության հրապարակ` հանրահավաքի։
Օգոստոսի 17–ի հանրահավաքը կդառնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժի ցուցադրումը. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 17–ին նախատեսված հանրահավաքը կդառնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժի ցուցադրումը, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ 

Փաշինյանն օգոստոսի 1–ին կոչ է արել քաղաքացիներին օգոստոսի 17–ին գալ Ազատության հրապարակ` հանրահավաքի։ Նրա խոսքով, ֆորմալ պատճառն իր վարչապետ ընտրվելու 100 օրն է, իսկ իրականում «պետք է քննարկել մեր երկրի ներկան ու ապագան, որը փայլուն է լինելու»։

«Նա եկել է իշխանության այդ ճանապարհով, և այդ գործիքը նրան մոտ է։ Ամենագլխավորն այն է, որ այդ ձևաչափը շատ մոտ է նրա պոտենցիալ ընտրազանգվածին։ Փորձ կարվի ցույց տալ, որ եթե ինչ–որ մեկը հույս ունի, որ 3 ամսում նրա շուրջ ձևավորված միասնությունը թուլացել է, ապա դա այդպես չէ», – ասաց Հակոբյանը` նշելով, որ մեսիջն ուղղված կլինի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին–քաղաքական լսարանին։

Հակոբյանը նաև ասաց, որ այս 3 ամսում Փաշինյանն առցանց հեռարձակումների միջոցով միշտ փորձել է պահպանել կապն իր կողմնակիցների հետ։ 

Նրա խոսքով, հանրահավաքը նաև կդառնա Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկը։

«Պաշտոնական մեկնարկը կլինի այն ժամանակ, երբ վերջնական որոշվի ընտրությունների օրը», – ասաց քաղտեխնոլոգը։

Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Նոր քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային հուլիսի 16–ին Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, սակայն հետաձգվեցին քվորումի բացակայության պատճառով։–0–