Օմբուդսմենի թեկնածուն պատրաստ է պաշտպանել բոլոր նրանց, ում իրավունքը կխախտվի

Օմբուդսմենի թեկնածուն պատրաստ է պաշտպանել բոլոր նրանց, ում իրավունքը կխախտվի

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի օմբուդսմենի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը երկուշաբթի խորհրդարանում  հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել բոլոր նրանց, ում  իրավունքը խախտվել է, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում,  փետրվարի 12-ի նիստի արդյունքում ԱԺ լիագումար նիստի քննարկմանն է ներկայացրել Արման Թաթոյանի թեկնածությունը:

Քննարկման ժամանակ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Թաթոյանի թեկնածությունից բացի, քննարկվել էր  նաև Զարուհի Փոստանջյանի և Նարեկ Ալոյանի թեկնածությունները:

«Թաթոյանը բավականին լուրջ, ազնիվ, ապաքաղաքական գործիչ է:  Նրա դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ միշտապես ապաքաղաքական  է եղել, սահմանափակվելով բացառապես պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Երիտասարդ, ակտիվ մարդ, որը մեր վստահության առկայության դեպքում կարող է լուծել Օմբուդսմենի առջև դրված խնդիրները»,-ասաց Սահակյանը:

Ներկայացնելով, աշխատանքի վերաբերյալ իր հիմնական սկզբունքները Օմբուդսմենի  թեկնածուն  նշեց, որ մեծ կարևորություն է տալիս Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որը չպետք է դիտարկել որպես իշխանությունների հակակշիռ, այլ որպես գործընկեր` օժտված թերություններն ներկայցնելու ու խնդիրների լուծման երկխոսություն վարելու լիազորությամբ:

«Ես կարծում եմ ինձ համար առաջնահերթ է Օմբուդսմենի գործառույթների և լիազորությունների վերանայումը և դրանց կյանքի կոչելը, արդարադատության վերականգնումը, իրավունքների և ազատության պաշտպանություն, հիմնական իրավանական հիմքերի մշակումը»,-ասաց Թաթոյանը:

Նրա թեկնածության հաստատման համար նոր կանոնակարգի համաձայն,  անհրաժեշտ է  ձայների 3/5-ը կամ 79 ձայն:

Նախկին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվել է 2011 թվականի մարտի 2–ին, այդ պաշտոնը զբաղեցրել են Լարիսա Ալավերդյանը և Արմեն Հարությունյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:19 22.02.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×