Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

23.02.2016, 15:06
Ազգային ժողովում ավարտված քվեարկության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը:
 Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովում ավարտված քվեարկության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

 Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել  96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել  է 107 պատգամավոր:
 
 Տեղի ունեցավ նաև Արման Թաթոյանի երդման արարողությունը:

Նախկին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվել է 2011 թվականի մարտի 2–ին, հունվարի 12–ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել են Լարիսա Ալավերդյանը և Արմեն Հարությունյանը։-0-