Հայաստանի ԱԺ աշխատակազմը ստուգումներ է իրականացնում աշնանային նստաշրջանի այցելությունների վերաբերյալ` ԱԺ խոսնակ
16.02.2015,
16:09
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը ուսումնասիրություն է կատարում 2014 թվականի աշնանային նստաշրջանում պատգամավորների բացակայությունների վերաբերյալ. երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը ուսումնասիրություն է կատարում 2014 թվականի աշնանային նստաշրջանում պատգամավորների բացակայությունների վերաբերյալ. երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«Այս ուսումնասիրություններն ուղղված չեն կոնկրետ մարդկանց դեմ։ Ներկայում պատգամավորներն աշխատակազմին են ներկայացնում իրենց բացակայությունների հիմնավորումները, և այդ գործընթացի ավարտից հետո մենք կքննարկենք այդ տվյալները և կներկայացնենք արդյունքները»,– ասաց Սահակյանը։
Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
Այն հարցին, թե հատկապես ինչ փաստաթուղթ է ներկայացրել Ծառուկյանը և արդյոք երկարատև բացակայությունները կապված են նրա ձեռնարկատիրական գործունեության հետ` Սահակյանն ընդգծեց, որ «բիզնես–գործունեությունը չի կարող հարգելի պատճառ լինել նիստերի աշխատանքից բացակայելու համար»։
«Թե հատկապես ինչ փաստաթղթեր է ներկայացրել Ծառուկյանը, ես չգիտեմ, դեռևս դրանք խորհրդարանի աշխատակազմի տնօրինության տակ են»,–ավելացրեց Սահակյանը։
ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանրապետության նախագահի հաջորդ օրը հայտարարեց, որ իրեն իշխանությունների կողմից առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ինքը համաձայնվի իշխանության վերարտադրությանը։–0–