Փաշինյան. Սերժ Սարգսյանի եղբայրը չի կարողանա դուրս հանել իր միլիոները Հայաստանից
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր` Ալեքսանդր Սարգսյանը, չի կարողանա դուրս հանել իր միլիոները երկրից, չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին Երևանում ավագանու նախընտրական քարոզչության շրջանակներում կայացած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պահանջել է Ռոբերտ Քոչարյանից ու բոլոր օլիգարխներից վերադարձնել ժողովուրդին բոլոր գողացված միջոցները։ Մասնավորապես, նա 7 օր ժամանակ է տվել Ալեքսանդր Սարգսյանին, որպեսզի նա կամավոր վերադարձնի բյուջը 30 մլն դոլար` նշելով, որ դա այն միջոցներն են, որոնք նա նախկինում հավաքել է բիզնեսներից։
«Ես չեմ խախտել բանկային գաղտնիքը, քանի որ չեմ բացահայտել նրա հիմնական հաշիվները, հիմա խոսքը 30 մլն դոլարի հաշվի մասին է, որը մենակ մի բանկում է գտնվում։ Ուզում եմ հավաստացնել, որ նա չի կարողանա դուրս հանել այդ միջոցները երկրից, քանի որ դրանք կալանքի տակ են», – ասաց Փաշինյանը։–0–