Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Փաշինյանի կառավարությունը հնարավոր է դիմի ԱԺ` համաներում հայտարարելու առաջարկով. թերթ

07.09.2018, 12:05
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Փաշինյանի կառավարությունը հնարավոր է դիմի ԱԺ` համաներում հայտարարելու առաջարկով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ, գրում է «Ժամանակ» օրաթերթը: Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին:

«Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013թ., և չնայած ազատազրկման մեջ գտնվողների ու նրանց հարազատների բոլոր սպասումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարեր նաև 2015 թ. Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, համաներում չեղավ»,-գրում է թերթը:–0–