Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Փաշինյանը նշանակել է իր մամուլի խոսնակին և մի շարք պետական պաշտոնյաներ է ազատել

29.01.2019, 16:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը մի շարք նշանակումներ է կատարել:
Փաշինյանը նշանակել է իր մամուլի խոսնակին և մի շարք պետական պաշտոնյաներ է ազատել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը մի շարք նշանակումներ է կատարել:

Ինչպես նշվում է կառավարության կայքում, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Վլադմիր Կարապետյանը (ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ, խմբգր.):

Համաձայն կառավարության մեկ այլ որոշման, զբաղեցրաց պաշտոններից ազատվել են Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը և Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը:

Բացի այդ, ըստ վարչապետի որոշման, զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը և Աշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյան:-0-