Փաստաբան. անհասկանալի է Քոչարյանին առաջադրված մեղադրանքի էությունը, ուղղակի ապացույցներ չկան
28.07.2018,
15:01
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը շաբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հասկանալի չէ Քոչարյանին առաջադրած մեղադրանքի էությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը շաբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հասկանալի չէ Քոչարյանին առաջադրած մեղադրանքի էությունը:
«Նկարագրվում են որոշ փաստեր, ինչից հետո մեղադրանք է առաջադրվում 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Որևէ պատճառահետևանքային կապ փաստաթղթերի և մեղադրանքի միջև չեմ տեսնում: Չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ հանցագործության բաղադրիչները»,- ասաց նա:
Օրբելյանի խոսքով, անհասկանալի է, թե նախկին նախարարն արդյոք մեղադրվում է զորքերի կիրառմա՞ն, թե՞ արտակարգ դրություն հայտարարելու համար:
«Մեղադրանքները պետք է առաջադրվեն ոչ թե ինչ-որ ընդհանուր դրույթներով, այսինքն, կոնկրետ գործողություն չի կարող չնշվել: Մենք մինչև վերջ չեն կարողանում սահմանել այն կոնկրետ գործողությունը, որի շուրջ քննարկումներ կտարվեն հանցակազմի առկայության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:
Նա նաև նշեց, որ ներկայացված փաստերից ոչ մեկում չկա ինչ-որ բան, որ անմիջականորեն կապված է Քոչարյանի հետ:
«Չկա այդպիսի բան, թե Քոչարյանն արել է սա կա նա: Ներկայացված փաստերում ուղղակի ապացույցներ չկան»,- ասաց Օրբելյանը:
Նա նաև նշեց, որ, ըստ փաստաբանների, քննչական մարմինները բավարար չեն ուսումնասիրել գործը:
Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հինգշաբթի մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական պայմանավորվածության սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Շաբաթ լույս գիշեր նա կալանավորվել է երկու ամսով: -0-