Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Պուտին. «Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը պետք է ստորագրել մոտ ժամանակում»

29.05.2014, 15:05
Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտին. «Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը պետք է ստորագրել մոտ ժամանակում»
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը հինգշաբթի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորագրել, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։

Պուտինի խոսքով` նիստի ընթացքում կողմերն անդրադարձան «Եվրասիական միության մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցին, քննարկեցին միությանը Հայաստանի միանալու պայմանագրի օրինագիծը»։ «Այդ փաստաթուղթը հարկավոր է հաստատել և ստորագրել ամենամոտ ժամանակում։ Հայկական կողմը կցանկանար դա անել հունիսին, ընդհանուր առմամբ մենք համաձայն ենք։ Հույս ունենք, որ Հայաստանը միության գործարկումից հետո կկարողանա դառնալ միության լիիրավ անդամ», – ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են նաև այլ օտարերկրյա գործընկերների, մասնավորապես` Ղրղըզստանի հետ միության համագործակցության հեռանկարները։ «Ղրղըզստանը մեր միությանը միանալու հնարավորություններ ունի», – ավելացրել է ՌԴ նախագահը։

«Պայմանավորվել ենք ակտիվացնել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները Վիետնամի հետ, ամրապնդել փոխգործակցությունը Կորեային ժողովրդական հանրապետության հետ, այդ թվում նաև ապրանքների և ծառայությունների վերաբերյալ մաքսային տեղեկատվության փոխանակման ոլորտում, ինչպես նաև ձևավորվել Իսրայելի և Հնդկաստանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմների մշակմամբ զբաղվող փորձագիտական խմբեր», – ասել է Պուտինը։–0–