Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման հարցերին առնչվող խորհրդակցություն է անցկացվել

18.01.2016, 20:31
Խորհրդակցությանը մասնակցել են նյութատեխնիկական ապահովման, ռազմարդյունաբերական և գնումների գործընթացում ընդգրկված, ինչպես նաև իրավապահ, վերահսկողական, աուդիտի, բարեվարքության և այլ հարակից ոլորտների ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման հարցերին առնչվող խորհրդակցություն է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Խորհրդակցությանը մասնակցել են նյութատեխնիկական ապահովման, ռազմարդյունաբերական և գնումների գործընթացում ընդգրկված, ինչպես նաև իրավապահ, վերահսկողական, աուդիտի, բարեվարքության և այլ հարակից ոլորտների ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ անցած տարիների ընթացքում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կողմից իրականացված հետևողական աշխատանքի, գների և շուկայի ուսումնասիրության շնորհիվ  լուրջ հաջողություններ են արձանագրվել գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազման և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ: Ընդգծելով, որ գործընթացը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության ներքո` Սեյրան Օհանյանը ցուցում է տվել հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող միջոցների տեխնիկական բնութագրերի կազմման, գնագոյացման քաղաքականության ուսումնասիրության, պայմանագրերի կատարման որակի նկատմամբ վերահսկողության խստացման հարցերին:

Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոնկրետ ցուցումներ է տվել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, հորդորել է նոր ջանքեր ու գործուն միջոցներ ձեռնարկել գործընթացի թափանցիկության ապահովման ու կոռուպցիոն ռիսկերի նվազմանը միտված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:-0-