Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Փորձագետ. չի կարելի Ադրբեջանում գրանցված ամեն փռշտոց որպես պատերազմի սկիզբ ընդունել

08.02.2018, 14:50
Ըստ Ոսկանյանի, հայկական կողմը պետք է ամեն վարկյան պատրաստ լինի պատերազմի, ու համապատասխան մարմինները աշխատում են այդ ուղղությամբ:
Փորձագետ. չի կարելի Ադրբեջանում գրանցված ամեն փռշտոց որպես պատերազմի սկիզբ ընդունել

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Չի կարելի Ադրբեջանում լսվող ամեն փռշտոց ընդունել որպես պատարազմի սկիզբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ակնհատ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը գտնվում են պատերազմական վիճակում: Այդ պատերազմը երբեք չի դադարելլ ու շարունակվում է բազմաթիվ հարթություններում: Հետևաբար, ելնելով Ադրբեջանում կատարվող ներքին գործընթացներից, ինչպես օրինակ` ընտրություններն են, սխալ է ավելորդ լարվածություն առաջացնել հայ հասարակության շրջանում` մշտապես խոսելով Ադրբեջանի կողմից ձեռնարկվող պատերազմի մասին», - ասաց Ոսկանյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի նախագահական ընտրությունները տեղափոխվել են հոկտեմբերի 17-ից ապրիլի 11-ը: Սակայն պաշտոնական Բաքուն չի բացատրում` ինչի հետ է կապված նման որոշումը:

Ըստ Ոսկանյանի, հայկական կողմը պետք է ամեն վարկյան պատրաստ լինի պատերազմի, ու համապատասխան մարմինները աշխատում են այդ ուղղությամբ:

«Սակայն մենք չենք կարող ժողովրդին մշտապես պահել պատերազմի սպասումով: Հոգեբանական առումով` դա այդքան էլ հարմարավետ վիճակ չէ: Կարծում եմ, որ պատերազմի մասին կանխատեսումները, հայտարարությունները պետք է չափազանց լուրջ հիմք ունենան», - ասաց Ոսկանյանը:-0-