Հայաստանի նախագահին հանձնվել է Պրահա քաղաքի խորհրդանշական բանալին:
31.01.2014,
11:06
Հայաստանի նախագահին, ով Չեխիայում է գտնվում պաշտոնական այցով, հանձնվել է Պրահա քաղաքի խորհրդանշական բանալին:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահին, ով Չեխիայում է գտնվում պաշտոնական այցով, հանձնվել է Պրահա քաղաքի խորհրդանշական բանալին:
Ինչպես նշեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը նշել է, որ Երևանը և Պրահան համագործակցության մեծ ներուժ ունեն, և հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն երկու մայրաքաղաքների միջև կապերն ավելի զարգացնելու և խորացնելու համար:
«Ինձ համար շատ ուրախալի է այսպիսի պատվի արժանանալ Եվրոպայի հնամենի մայրաքաղաքներից մեկի՝ հիասքանչ Պրահայի քաղաքապետարանում: Բացի բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց, Պրահան իրավամբ համարվում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը»,- ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ դեռևս XVII դարում Պրահայում բացված սրճարաններից մեկի տերը եղել է Գևորգ անունով դամասկոսցի մի հայ: Միաժամանակ 20-րդ դարասկզբին Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան:--0--