Պուտինը Սարգսյանի հետ ուրբաթ կքննարկի ՌԴ–ի և Հայաստանի տնտեսական փոխգործակցության հարցեր
22.04.2015,
17:31
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24–ին Երևանում, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24–ին Երևանում, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը Երևան կայցելի հայկական կողմի հրավերով։ Նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին, կայցելի հուշահամալիր և ելույթ կունենա արարողությանն այլ պետությունների ղեկավարների թվում, նշել է Ուշակովը։
«Նախատեսվում է Սերժ Սարգսյանի հետ առանձին հանդիպման ժամանակ քննարկել երկկողմ հարցերի մեծ շրջանակի քննարկում` այդ թվում քաղաքական, առևտրա–տնտեսական և հումանիտար փոխգործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ այլ հարցեր»,–ասել է Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ --0--