ՀՀ կառավարությունը սկսել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրագործումը
06.02.2014,
16:59
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրագործման ժամանակացույցի հետ կապված երկու որոշում է ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրագործման ժամանակացույցի հետ կապված երկու որոշում է ընդունել։
Ինչպես հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանը, «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցին» համապատասխան` կառավարությունը որոշում է ընդունել որոշ հայկական պետկառույցներ ՄՄ–ի հետ ծրագրերի իրականացման լիազոր մարմիններ ճանաչելու վերաբերյալ։
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության իրագործման լիազոր մարմին պետգնումների կարգավորման և վերահսկողության ոլորտում ճանաչվել է Հայաստանի ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների ոլորտում` Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկողության ոլորտում` Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն։
Կառավարության մեկ այլ որոշմամբ` միջոցառումների ժամանակացույցին համապատասխան, որոշում է ընդունվել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ճանաչել Մաքսային միության անդամ երկրների մտավոր սեփականության օբյեկտների միասնական ռեեստրի վարման հարցերի լիազոր մարմին։
Հայաստանի կառավարությունը փետրվարի 3–ին իր պաշտոնական կայքում հրապարակել է Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը»։ Փաստաթուղթն ընդգրկում է 262 միջոցառում։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-