Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը

06.11.2024, 19:39
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
Քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղեկան ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ ամենամեծն է: Ներկայացված փաթեթով առաջարկվում են լուծումներ քաղաքի արտաքին տեսքի վերականգնման, ինքնակամ շինարարության կանխարգելման, դրա հետևանքների վերացման, առևտրի և ծառայությունների բնագավառում փոփոխությունների, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների առավել արդյունավետ իրականացման, վարչական իրավախախտումները կանխարգելելու, դրանց հետևանքներն արդյունավետ վերացնելու, համայնքի տարածքում համակեցության կանոնների ապահովման, տրանսպորտային խնդիրների լուծման վերաբերյալ:

Քննարկում է ծավալվել ներկայացված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Վարչապետն առաջարկել է ներկայացված դիտարկումների հիման վրա շարունակել աշխատանքները նախագծերի լավարկման ուղղությամբ: