Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուի անուն

05.08.2016, 11:48
ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուների անունները:
Քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուի անուն

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուների անունները, գրում է «Ժողովուրդը»։

Մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական Հրայր Ղուկասյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4–ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները։–0–