Рейтинг@Mail.ru
USD
377.29
EUR
436.15
RUB
4.8215
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Քոչարյան. ես երբեք պարտք չեմ վերցրել

17.09.2019, 16:31
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
Քոչարյան. ես երբեք պարտք չեմ վերցրել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի որոշում է ընդունել` կալանքի տակ թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ նախօրեին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց սկսելու մասին: Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ` ազատում գրավի դիմաց կամ ստորագրություն չհեռանալու մասին:

«Երևանի դատախազության աշխատակիցները դժվար հավատան, սակայն ես այն մարդը չեմ, որը կարող է փախնել ինչ-որ բանից: Հասկանում եմ, որ նրանց և շատերի համար դժվար է դա հասկանալ: Եթե ես լինեի այն մարդկանցից, ովքեր կարող են փախնել, ապա ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանակերտում: Իմ համար վիրավորական է անգամ խոսել այդ մասին, սակայն ստիպված եմ դա անել: Մարդու կենսագրությունն ավելի շատ է խոսում նրա մասին, քան ինքն անձամբ կարող է ասել: Չեմ ցանկանում խորանալ այդ թեմայի մեջ», - ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերվում է նրա կողմից դատարանի վրա ազդելու հնարավորությանը, ապա, ըստ նրա, չկա դա ապացուցող որևէ փաստ: Քանի որ բոլորը լավ ծանոթեն քրեական գործին, ապա հայտնի է, որ չկա սուբյեկտ, որի վրա պետք է ազդել` ինչ-որ բան փոխելու համար:

«Ամբողջ քրեական գործում կա միայն երկու-երեք հատված, որոնք կապված են ինձ հետ, այդ թվում` հանդիպում բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահական նստավայրում, ինչի առթիվ հարցաքննվել է ներկա գտնվող 25-ից 13 մարդ: Ես հանդես եմ եկել այնտեղ, ցուցումներ կան», - ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ գոություն ունի նաև 850 վկաներից 3-4-ի ցուցմունքները, որոնք այդ օրերին կապ են պահպանել նրա հետ անձամբ կամ հեռախոսի միջոցով:

Ըստ նրա, նրանցից մեկն է Տիգրան Թորոսյանը (այն ժամանակ զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը), ում հետ նա քննարկել է արտակարգ դրության մտցնելու հրամանը, Սերժ Սարգսյանը (այն ժամանակ վարչապետ), ում հետ հարցը համաձայնեցրել է հեռախոսով, Հայկ Հարությունյանը (այն ժամանակ ոստիկանապետ), ում տեղեկացրել է նախաձեռնվող քայլերի մասին և Արմեն Գևորգյանը (այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար), ում հանձնարարվել էր պատրաստել հրամանագրի նախագիծը:

«Գործի բոլոր հատորներում չկա այնպիսի մարդ, ով ինձ տեսած լինի, շփվեր ինձ հետ անգամ միջնորդների օգնությամբ: Ես համաձայն եմ բոլոր ցուցմունքների հետ, այնտեղ ոչինչ չկա փոխելու, ասվել է այն ամենը,ինչը տեղի է ունեցել, բացառոթյամբ Արշակ Կարապետյանի: Նա ճիշտ է նկարագրել հանդիպումը, սակայն մի նախադասություն է ասել, որը չի համապատասխանում իրականությանը, որ ես, իբր թե, փետրվարի 23-ին հայտարարել եմ արտակարգ դրությունն մտցնելու մասին: Արտակարգ դրության մտցնելու բանավոր հայտարարություն չի լինում, այն չունի իրավական ուժ: Դիտարկելով այդ ամենը, պարզ չէ, ինչի վրա կարող եմ ազդել, ինչ ցուցմունքների վրա», - ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է, թե որքան է նա պատրաստ վճարել որպես գրավ, Քոչարյանը նշեց, որ նրա և նրա բարեկամների բոլոր հաշիվները և ունեցվածքը գտնվում է կալանքի տակ:

«Եթե սառեցվեն հաշիվները` կստեղծվի մի իրավիճակ, եթե մնան սառեցված, ապա դժվար կլինի նշել հնարավոր գրավի չափը, քանի որ այն պետք է պարտք վերցվի, իսկ ես երբեք պարտք չեմ վերցրել», - ասաց Քոչարյանը:-0-