Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Րաֆֆի Հովհաննիսյանը «Հանուն Հայաստանի ապագայի» պատռել է իր քվեաթերթիկը

06.12.2015, 12:55
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի Սահմանադրության հանրաքվեի ժամանակ պատռել է իր քվեաթերթիկը:
Րաֆֆի Հովհաննիսյանը «Հանուն Հայաստանի ապագայի» պատռել է իր քվեաթերթիկը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի Սահմանադրության հանրաքվեի ժամանակ պատռել է իր քվեաթերթիկը:

Վերցնելով քվեաթերթիկը Հովհաննիասյանը մոտեցավ քվեախցիկին, սակայն հետո, քվեատուփի մեջ գցելու փոխարեն, նա պատռեց քվեաթերթիկը` բացականչելով «Հանուն Հայաստանի ապագայի»:

Նա այս քայլը մեկնաբանեց որպես քաղաքացիական դիրքորոշում` ընդգծելով, որ հարգելով երկրում գործող բոլոր կուսակցություններին, նրա համար ընդունելի չէ համակարգը, որ հիմնաված է մեկ  անձնավորության կամ առանձին վերցրած մեկ կուսակցության վրա:

Հովհաննիսյանը նաև մատնացույց արեց տարատեսակ խախտումներ, այդ թվում նաև արգելքները` բողոքի ակցիաներում, ճնշումները` ընտրական հանձնաժողովների և վստահված անձանց վրա:

«Խախտումների և խաբեությունների առանձին դեպքեր արդեն   գրանցվել են, խախտումների մեխանիզմը գործում է ողջ ուժով: Հանուն Հայաստանի մենք  շարունակում ենք մեր պայքարը Ազատության հրապարակում ժամը 20:00-ից և եթե իրենց ապագան փոխելու ցանկություն ունեցողներ կան, ապա նրան կարող են միանալ, քանի որ փոփոխությունները մեկնարկում են այսօր».-ասաց Հովհաննիսյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ ընդդիմությունը յուրաքանչյուր երեք ժամը մեկ կհայտարարի ընտրատեղամասներում գրանցված խախտումների մասին:

«Իշխանությունները լայնածավալ խախտումների են գնում, ցանկացած գնով փորձում են հասնել ցանկալի արդյունքի: Քանի որ բոլոր քաղաքացիները, որոնք  փոփոխություն են ուզում, պետք է մասնակցեն հանրահավաքներին, որպեսզի հասնեն լուսավոր ապագային»,-ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերվում է «Նոր Հայաստան»  ճակատի հետագա քայլերին, նա նշեց, որ իր հետագա անելիքները հստակեցնում են ԿԸՀ-ի նախնական տվյալների հետ կապված:

Նա ընդգծեց, որ ճակատը պատրաստ է գնալ մինչև վերջ, բայց դա չի նշանակում ոստիկանության հետ ուղղակի բախումներ, իշխանափոխությունն իրականացվելու է խաղաղ ճանապարհով:


«Այսօրվանից սկսվում է Հայաստանի վերփոխումը, եթե մենք այսօր չիրականացնենք փոփոխություններ, ապա այդպիսի հնարավորություն մոտակա տարիների ընթացքում չի լինի: Մենք նոր Հայաստան են ք ուզում, որը իրավական պետություն կլինի և կպատկանա ժողովրդին»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է առանց կնոջ եկել ընտրություններին` Հովհաննիսյանը նշեց, որ կինը խոստացել է իր քվեարկությանը հետևել ինտերնետի միջոցով` կատակելով, որ տարածությունը միայն ամրապնդում է սերը:

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ -0-