ՌԴ Պետդուման կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը
10.12.2014,
11:09
ՌԴ Պետդուման չորեքշաբթի կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդուման չորեքշաբթի կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը։
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման օրինագիծը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը մինչև հունվարի 1–ը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում։ Մայիսին նաև ստորագրվել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը։
«Հայաստանն առավելագույն կամք է դրսևորել` զարգացման եվրասիական ճանապարհով քայլելու համար։ Սա պատմական որոշում է ԵՏՄ–ի ճարտարապետության ձևավորման տեսակետից», – ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
«Հաջողվել է գտնել բոլոր հարցերի լուծումը, այդ թվում նաև` ընդհանուր սահմանի բացակայության վերաբերյալ», – ասել է Սլուցկին։
Նա նշել է, որ պայմանագիրն ունի վեց հոդված և հինգ հավելված, որոնք լուծել են բոլոր խնդիրները, որոնք կապված էին այդ թվում նաև անցումային շրջանի հետ։ Այն Հայաստանը ստացել է ԵՏՄ–ի շրջանակում նոր նորմատիվաիրավական կարգավորումներին հարմարվելու համար։
«Դրանք վերաբերում են նաև մաքսային սակագներին` 1 տարի առանձին ապրանքների համար և առավելագույնը մինչև յոթ տարի։ Մասնավորապես, մաքսային տուրքից կազատվեն մի շարք ապրանքներ` ավիացիոն արտադրությունը, ուղղաթիռները, անձնական օգտագործման ավտոմեքենաները։ Այդ բացառությունների գործողության առավելագույն ժամանակաշրջանը մինչև 2022 թվականն է», – ասել է Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–