Ռեժիմը հիստերիայի մեջ է. Արմեն Աշոտյանը կանչվել է քննչական վարչություն (ՖՈՏՈ)
28.11.2018,
14:09
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր ջում հայտնել է, որ իրեն հրավիրել են Երևանի քննչական վարչություն:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր ջում հայտնել է, որ իրեն հրավիրել են Երևանի քննչական վարչություն:
«Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ», - գրել է նա:
Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ գործի և այսօրվա մանրամասները կպատմի երեկոյան։
«Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։
Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում», - ավելացրել է նա:
Իր գրառումը Արմեն Աշոտյանն ուղղեկցել է «#ռեժիմը_հիսթերիայի_մեջ_է» հեշթեգով:-0-