Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում Ռիգան սերտորեն կհամագործակցի Հայաստանի հետ

11.12.2013, 18:46
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում Ռիգան սերտորեն կհամագործակցի Հայաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ամրապնդման ներդնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-լատվիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Դեսպան Էլիտա Գավելեն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում ևս սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ ընդգծելով, որ այդ ժամանակաշրջանում Արևելյան գործընկերությունը Լատվիայի համար լինելու է առաջնահերթություններից մեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը և Լատվիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:-0-