Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ռոբերտ Քոչարյանը կներկայանա հարցաքննությանը հուլիսի 26–ին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

19.07.2018, 17:28
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության ներկայանա հուլիսի 26–ին։
Ռոբերտ Քոչարյանը կներկայանա հարցաքննությանը հուլիսի 26–ին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության ներկայանա հուլիսի 26–ին։ Այդ մասին հինգշաբթի հայտնեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Քոչարյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության որպես վկա մարտի 1–ի գործով։ Որպես վկա նույն գործի շրջանակում կանչվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի հրամատարի պաշտոնը։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով հիմա Հայաստանում չէ։

«Նախատեսվում է, որ Քոչարյանը կներկայանա հարցաքննության հուլիսի 26–ին։ Ինչ վերաբերում է հարցաքննության տեսանկարահանմանը, ապա մենք դեռ կքննարկենք այդ հարցը։ Տեսանյութի` անգամ մասնակի հրապարակման հարցը պետք է որոշի այս քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը», – հայտարարեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ ծառայությունը սահմանափակված չէ որևէ մեկին հարցաքննության կանչելու հարցում։ Գործով որպես վկա կարող է կանչվել յուրաքանչուր քաղաքացի, ով ունի գործի համար կարևոր տեղեկություն։

Խաչատրյանը չհայտնեց, սակայն, կանչվել են արդյոք նույն գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Խոսելով Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին` նա նշեց, որ մարտի մեկից անցած 10 տարիների ընթացքում որոշ հիշողություններ կարող են լինել ոչ այդքան պարզ, սակայն նշեց, որ դա չի կարող էական խոչընդոտ լիել նախաքննության համար։–0–