Քոչարյան. Սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն Հայաստանի իշխանությունների կենտրոնացմանը
18.11.2015,
15:57
Սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն Հայաստանի իշխանությունների կենտրոնացմանը մեկ կուսակցության ձեռքում, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական Deutsche Welle. հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն Հայաստանի իշխանությունների կենտրոնացմանը մեկ կուսակցության ձեռքում, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական Deutsche Welle. հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»,-ասել է Քոչարյանը:
Նրա խոսքերով, ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ:
«Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում»,-ասել է նա:
Դրանում, նախկին նախագահը մեծ ռիսկեր է տեսնում:
«Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել>,-ասել է Քոչարյանը:
Սահմանադրության հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի 6-ին. -0-