Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի հետ սահմանը` պատրաստվելով դրա բացմանը. ԶԼՄ
29.11.2013,
14:09
Թուրքիան սկսել է Հայաստանի հետ սահմանի ականազերծումը` դրա բացման մասին շարունակվող դիվանագիտական բանավեճերի ֆոնին, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», որը վկայակոչում է թուրքական Turkiye թերթին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիան սկսել է Հայաստանի հետ սահմանի ականազերծումը` դրա բացման մասին շարունակվող դիվանագիտական բանավեճերի ֆոնին, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», որը վկայակոչում է թուրքական Turkiye թերթին։
Թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն նոյեմբերի 7–ին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը և վերսկսել երկաթուղային փոխադրումները Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու պայմանով։ Ըստ նրա` ներկայում Իգդիր քաղաքի շրջանում թուրք–հայկական սահմանին սկսվել են նախապատրաստական շինարարական աշխատանքներ։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներքին անվտանգության ամրապնդման նպատակով մտադիր է ականազերծել Իրանի և Հայաստանի հետ սահմանների հատվածները, գրում է թերթը` հղում անելով 2014 թվականին թուրքական ՆԳՆ զարգացման ծրագրին։ Այդ աշխատանքների շրջանակներում Թուրքիան մտադիր է ականազերծել չորս միլիոն քառակուսի մետր տարածք` առկա 11.6 միլիոնից։ Դրա համար պետությունը հույս ունի Եվրամիությունից 52.4 մլն եվրոյի (նախագծի 75%) չափով ֆինանսական օգնություն ստանալ։ Անհրաժեշտ գումարի ևս 25 տոկոսը կհատկացնի պաշտպանության նախարարությունը։
ԵՄ սահմանային կառավարման քաղաքականությանը համապատասխան` Թուրքիան մտադիր է պաշտպանել սահմանն անօրինական միգրացիայից և կանխարգելել սահմանամերձ հանցագործությունները։ Այդ նպատակով սահմանամերձ ՀԱԿ–երը կապահովվեն նոր տեխնիկայով և վերահսկողության ժամանակակից համակարգով։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-