Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Սան Սեբաստիանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

18.04.2015, 11:43
Սան Սեբաստիանը նույնպես միացավ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սան Սեբաստիանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սան Սեբաստիանը նույնպես միացավ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախօրեին Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—