Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

«Սասնա ծռեր» խումբը հայտնել է զինված պայքարի ավարտի և կուսակցություն ստեղծելու մասին

23.08.2018, 17:28
2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտարարել է զինված պայքարի ավարտի, ինչպես նաև համանուն կուսակցության ստեղծման մասին։
 «Սասնա ծռեր» խումբը հայտնել է զինված պայքարի ավարտի և կուսակցություն ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտարարել է զինված պայքարի ավարտի, ինչպես նաև համանուն կուսակցության ստեղծման մասին։

««Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խումբը հանդես են գալիս «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նախաձեռնությամբ։ Հույս ունենք դառնալ երկրի քաղաքական կյանքի առաջատար մասնակից»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, կուսակցության անվանումը խորհրդանշում է դրված նպատակները, գաղափարախոսական սկզբունքները և գործունեության սկզբունքները։

«Այն ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է միավորել հայությունը համանուն էպոսի հավատամքից բխող համամարդկային առքելության շուրջ, մշակել ազգային ռազմավարություն, ձևավորել և կազմակերպել համահայկական ցանցային կազմակերպության աշխատանքը, որի միջուկը պետք է դառնա Հայաստանը»,– ասաց Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ կձևավորվի խումբ, որը կզբաղվի կուսակցության կազմակերպման, բոլոր իրավաբանական և վարչական հարցերի ընթացակարգով։ Ավետիսյանը նաև հայտարարեց, որ կուսակցության առաջնորդը կընտրվի դրա վերջնական ձևավորումից հետո։

2016 թվականի հուլիսի 17–ին «Սասնա ծռեր» անունը կրող խմբի անդամները զավթեցին Երևանում պահակապարեկային գնդի շենքի տարածքը։ Գործողության ժամանակ սպանվեց մեկ ոստիկան և վիրավորվեց չորս մարդ։ Խմբի անդամները պահանջեցին ազատ արձակել ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Շիրայր Սեֆիլյանին, ով կալանավորված էր անօրինական զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։ Զինված խմբի անդամները նաև պահանջեցին նախագահի և կառավարության հրաժարականը, վստահության կառավարության ձևավորում։ Հուլիսի 31–ի երեկոյան նրանք հանձնվեցին։

Մեղադրյալների գործերի վերանայման գործընթացը սկսվեց Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո, ով հայտարարեց, որ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ` շեշտադրելով «Սասնա ծռերը»։ 

2018 թվականի հունիսի 13–ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց Հայաստանի խորհրդարանի 16 պատգամավորների և պաշտպանության միջնորդությունները Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, և նրան ազատ արձակեցին 8 մլն դրամի (ընթացիկ փոխարժեքով` $16,5 հազ դոլար) գրավի դիմաց։

Այս տարվա օգոստոսի 17–ին դատարանը որոշում կայացրեց պաշտպանության` «Սասնա ծռեր» խմբի առաջնորդ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության և ազատ արձակելու վերաբերյալ։ Որպես խափանման միջոց ընտրվեց ազատումը փաստաբանի երաշխավորությամբ։ 

Այս պահին «Սասնա ծռեր»–ի 31 ձերբակալված անդամներից ազատ են արձակվել 27 մասնակիցներ, այդ թվում, դրա առաջնորդներից մեկը` Արայիկ Խանդոյանը, ով նաև հայտնի է որպես «միայնակ գայլ» ։ -0-