Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+9

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից

26.12.2019, 23:05
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ,26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ քննիչի կողմից, հայտնել է «Նովոստի-Արմենիան»:

Կայքի հաղորդմամբ, ՀՔԾ-ն հաստատեց ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր աշխատակիցները այսօր այցելել են Սահմանադրական դատարան, սակայն չմանրամասնեց, թե ինչն է եղել այցի պատճառը:

«Թովմասյանին ծանուցագիր է ներկայացվել՝ ՀՔԾ-ի կողմից հարցաքննության վերաբերյալ: Թե որ քրեական գործի շրջանակում է հարցաքննություն կատարվելու,տեղեկություն չունենք: Նույնպես պարզ չեն Սահմանադրական դատարանի շենք ՀՔԾ աշխատակիցների այցի պատճառները»,- նշեց Մակինյանը:

Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Սակայն հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը: Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հոկտեմբերի 17–ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Իշխանությունը յուրացնելը» հոդվածով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանն օրենքի խախտմամբ է ընտրվել ՍԴ դատավոր։ Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հրայր Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2010-ից 2015 թվականները, իսկ 2018 թ.-ի գարնանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:-0-