Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ

07.10.2013, 12:08
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկւոշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկւոշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

«»Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային բարեփոխումները, ինչն անկասկած նպաստել է միջազգային ասպարեզում նրա դիրքի հետագա ամրապնդմանը», – նշվում է շնորհավորական ուղերձում։

Սարգսյանը հատուկ նշել է Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում և ձևավորված անձնական վստահելի հարաբերությունների կարևորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է և հարստանում կարևորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրերով՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար բնագավառներում:

«Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար», – նշվում է ուղերձում։

Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, համատեղ նախաձեռնությունները հետագայում ևս կնպաստեն երկու երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,– նշվում է շնորհավորական ուղերձում։–0–