Շարմազանով. ահաբեկության դեմ պայքարող ռազմական ինքնաթիռ խոցելը նշանակում է աջակցել ահաբեկիչներին
27.11.2015,
14:36
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց թուրքական ԶՈՒ կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման վերաբերյալ և ընդգծեց, որ «ահաբեկչության դեմ պայքարող ինքնաթիռ խոցելը նշանակում է աջակցել ահաբեկիչներին»։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց թուրքական ԶՈՒ կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման վերաբերյալ և ընդգծեց, որ «ահաբեկչության դեմ պայքարող ինքնաթիռ խոցելը նշանակում է աջակցել ահաբեկիչներին»։
Ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվել է թուրքական ՌՕՈԻ կողմից և ընկել սիրիական Լաթաքիայում։ Դրա համար պատասխանատվությունը ստանձնել են Թուրքիայի իշխանությունները, որոնք մեղադրում են Ռուսաստանին երկրի օդային տարածքը խախտելու մեջ։ Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը թռնում էր բացառապես Սիրիայի օդային տարածքի վրայով։
«Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով խոցված հայկական ուղղաթիռի` նախորդ տարվա միջադեպը, հավանաբար, Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է թողել, թե նման ծանրագույն հանցագործությունները կարող են անպատիժ մնալ»,– ասաց Շարմազանովը նախօրեին ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի շրջանակում Նարիշկինի հետ կայացած հանդիպման ժամանակ։
2014 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորները շփման գծի արևելյան ուղղությամբ խոցել են ուսումնամարզական թռիչք կատարող ղարաբաղյան Մի-24 ինքնաթիռը։ Միաժամանակ, հակառակորդն ինտենսիվ գնդակոծել է ուղղաթիռի կործանման վայրը տարբեր տրամաչափի դիպուկահար զենքից։ Դրան ի պատասխան հայկական կողմը «ցավոտ հետևանքներ» է խոստացել խոցված ուղղաթիռի համար։
Ինչպես հայտնում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը, Շարմազանովն ընդգծել է, որ «աշխարհը փոխվում է, ձևավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, և այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: -0-